Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Ամերիկացին չի նկատել իր գլխի միջի մեխը

Ամերիկացին չի նկատել իր գլխի միջի մեխը

32-ամյա Դանթե Աութուլոյին, ով մեխ կրակող ատրճանակով աշխատանք էր կատարում իր տանը, ինչ-որ պահ թվացել է, թե մեխի փոխարեն դատարկ է կրակում ատրճանակը: Իրականում նա 3,5 դյույմանոց մեխը կրակել է ուղիղ իր գլխին և ցավային շոկից չի գիտակցել իր հետ կատարվածը: Այնուհետև կարծես ոչինչ չէր պատահել, նա, մեխը գլխի մեջ, շարունակել է իր վերանորոգման աշխատանքները շուրջ մեկ օր:

 

Հաջորդ օրը տղամարդը սրտխառնոց և գլխացավ է զգացել, ուտի որոշել է դիմել բժշկի, որտեղ էլ ռենտգենի միջոցով տեսանելի է եղել մեխը:

 

Աութուլոյի ընտանիքը և ինքը ևս զարմացած են տեղի ունեցածից: Սակայն հարսնացուն չի հավատացել բժիշկների ասածներին և ասել է, որ ուղղակի հիմար կատակ է. «Չէ որ նա քայլել է, խոսել է 36 ժամվա ընթացքում»,- նշում է Դանթեի զարմացած մայրը:

 

Գանգում մեխի հայտնաբերումից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրաբուժական միջամտության արդյունքում օտար մարմինը դուրս է բերվել նրա գլխից: Առավոտյան հիվանդն արդեն իրեն լավ էր զգում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ